Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւանի հոգեբուժարանում անվճար տեղեր կտրամադրվեն հոգեկան խնդիրներ ունեցողներին, որպեսզի նրանց պաշտոն չտրվի եւ մարդկանց չվախեցնեն»

Մայիս 20,2026 12:22 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դատական հայցեր կներկայացնի ՔՊ-ականների դեմ։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

«Երեկ գիտենք, թե ինչ ֆեյքեր էին տարածում, ֆեյքերի օր էր երեկ՝ նախ իմ անձնագրի հետ կապված, հետո Սամվել Կարապետյանի՝ իբր Ռուսաստանի պետական համակարգում աշխատանք ունենալու հետ կապված։ Սամվել Կարապետյանը երբեք, բացի գործարարությունից, Հայաստանից դուրս ոչ մի բանով չի զբաղվել: Ես էլ, ինչպես գիտեք, երբեք չեմ ունեցել օտարերկրյա որևէ երկրի անձնագիր, ոչ միայն Ռուսաստանի, այլ որևէ երկրի»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ երեկ ամբողջ օրը լռեցին, որովհետև մեկ ծրագիր ունեն․ «Բոլոր այն մարդիկ, ովքեր Սամվել Կարապետյանի մասին այդ ֆեյք տվյալը տարածեցին իրենց անունից, նրանց դեմ դատական հայցադիմում է ներկայացվելու, բայց իրենց պես չէ, որ մարդկանց տանեն, ձերբակալեն, այլ ուրիշ բանի համար, որպեսզի նրանք վճարեն իրենց ստերի համար։ Իսկ վճարը գնալու է Սևանի հոգեբուժարան: Այնտեղ մենք կվերանորոգենք հոգեբուժարանի սենյակները և նաև ծրագիր կունենանք, որ ով հոգեկան խնդիրներ ունի, անվճար տեղեր տրամադրվեն այդ մարդկանց, որպեսզի անհավասարակշիռ վարքագծով հասարակության մեջ մարդկանց չվախեցնեն, և նրանց պաշտոն չտրվի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031