«Ես, իհարկե, հասկանում եմ, որ պիկապների վրա թռվռալը, որկրամոլության տեսարանները շատ ավելի մեծ դիտումներ են ապահովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, բայց հորդորում եմ վերադառնալ կառուցողական դաշտ ու ներկայացնել գոնե գեթ մի ծրագիր, թե ինչ են իրենք առաջարկում երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար»,- այսօր հրատապ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Առաջարկ Հայաստանին» ցուցակում ընդգրկված ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը։
«Առաջարկ Հայաստանին» թիմի այսօրվա հրատապ ասուլիսը պայմանավորված էր վերջին 2-3 օրերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծով եւ գործելաոճով։ Այսօր հայտնի դարձավ, որ կառավարությունը գրություն է ստացել գլխավոր դատախազությունից, որ Գագիկ Ծառուկյանի սեփականություն հանդիսացող «Արարատ ցեմենտ» գործարանը ենթակա է պետականացման։
Իվետա Տոնոյանի բնութագրմամբ՝ այս օրերին տարբեր քաղաքական ուժեր լծված են իրենց ծրագրերը, երկրի իրենց տեսլականը, գաղափարախոսությունը հանրությանը ներկայացնելուն, իսկ Փաշինյանն ու իր թիմը որդեգրել են մի քաղաքականություն, որտեղ չկա որևէ ծրագրային խոսք, առողջ քննադատություն, որտեղ կա բացառապես անընդունելի լեքսիկոն ու բառամթերք, անհավասարակշիռ պահվածք, հաշվեհարդարի, այդ թվում՝ ֆիզիկական, սպառնալիքներ․ «Որքան ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը հանդես են գալիս հավասարակշռված քաղաքական դաշտում, նույնքան անհավասարակշիռ է դառնում Նիկոլ Փաշինյանի պահվածքը»։
Իվետա Տոնոյանի բնութագրմամբ՝ գործ ունենք պետական լծակները քաղաքական հակառակորդների վրա կիրառելու փորձերի հետ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































