«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակում է Սյունիքում։
Կապանում քաղաքացիներից մեկը՝ տակդիրը ձեռքին, ընդհատելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը, ասաց, որ Նիկոլ Փաշինյանի համար նվեր է բերել։
«Ինքը կգա, կտաս նվերը»,- առաջարկեց Գագիկ Ծառուկյանը։ Քաղաքացին մնաց անդրդվելի։
«Ե՞ս փոխանցեմ»՝ հակադարձեց Ծառուկյանը։
Կարդացեք նաև
«Ոչ, լրագրողները թող փոխանցեն։ Ես իրան պամպերս եմ բերել, մայրս, հայրս կես տարի է՝ անկողնային հիվանդ է, պամպերս չեն տալիս, անվասայլակ չեն տալիս»,- ասաց քաղաքացին։
Գագիկ Ծառուկյանը կոչ արեց չվիրավորել ոչ մեկին։
«2026թ․ը՝ առանց 16-ի»,- ասաց քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































