Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն ոչ միայն տանում է Նիկոլի ձայներից, այլեւ ամրապնդում հնարավոր կոալիցիան խորհրդարանում, Թևանյանի և Մարտուն Գրիգորյանի նկատմամբ հարձակումը դրա մասին է. Աշոտյան

Մայիս 22,2026 13:04 Share

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Շատ դժվար է, եթե չասեմ՝ անհնար է, ինձ մեղադրել Անդրանիկ Թեւանյանի հայացքների եւ գործունեության համակիրն ու աջակիցը լինելու մեջ։

Դժվար է նաեւ գտնել նաեւ ինձանից բացի մեկ այլ գործիչ, որը հանրային դաշտում երկար եւ սուր հակադրության նախապատմություն ունի Թեւանյանի հետ։

Բայց …

Նիկոլի շուրթերով հնչեցված, ԱԱԾ-ի կողմից հաղորդագրության վերածված եւ զարգացումներ ստացած կոնկրետ հարձակումը զավեշտ է եւ բացահայտ քաղաքական հետապնդում։

Այո, Պլատոնն իմ ընկերը չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։

Անգամ չեմ ցանկանում այս պահին հիշեցնել գործող վարչախմբի կարկառուն անդամների լրտեսության հետ կապված շատ ավելի հիմնավոր կասկածները։

Այս հարձակումը եւ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ նոր ճնշումները այլ բանի մասին են. ԲՀԿ-ն, որի առաջին տասնյակում են Անդրանիկ Թևանյանը եւ Մարտուն Գրիգորյանը, այս պահին ոչ միայն անցնում է խորհրդարան, ոչ միայն տանում է հենց Նիկոլի ձայներից, այլեւ ամրապնդում է ընդդիմադիր հնարավոր կոալիցիան խորհրդարանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031