Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ադրբեջանցի փորձագետի՝ Թուրքիայում տարածվում է այն տեսակետը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ադրբեջանի շահերը չպետք է առաջնային լինեն

Մայիս 22,2026 15:51 Share

Ermenihaber. Բաքվում գործող «Ավագների թուրքական միության» փոխնախագահ, միջազգային հարաբերությունների փորձագետ Էլնուր Էքթյուրքը հայտարարել է, թե որոշ շրջանակներ փորձում են վնասել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին՝ հատկապես հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման թեմայի շուրջ։

Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում իրականացվում են «կեղտոտ տեղեկատվական արշավներ», որոնց միջոցով տարածվում է այն տեսակետը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ադրբեջանի շահերը չպետք է առաջնային լինեն։

Էլթուրքը նշել է, որ նման մոտեցումները հակասում են «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին և կարող են վտանգել թուրք-ադրբեջանական համագործակցությունը։

Նա նաև հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր նախապայման է տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման համար:
Փորձագետը պնդել է նաև, թե իբր Հայաստանի սահմանադրությունում առկա են Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող դրույթներ, որոնք, ըստ նրա, պետք է փոփոխվեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031