«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մեսրոպ Մանուկյանն այսօր շրջել է Աջափնյակ վարչական շրջանում, լսել քաղաքացիների դժգոհությունները։
«Ժողովուրդ, այս կալցեվոն ճի՞շտ են սարքել: Ինչքան է մարդկանց գժվացնում, ասեք: Ուրեմն նայեք, այս կալցեվոն սարքել են, իրենց արևին, ու ամբողջ օրը մարդկանց նեղություն են տալիս: Այստեղ պետք է լիներ էստակադա, այստեղ պետք է լիներ ստորգետնյա անցում, որոնք չկան: Ամբողջ օրն այստեղ խցանումներ են»,- ասաց Մանուկյանը։
«Հայաստան» դաշինքից մեկ այլ թեկնածու էլ ասաց, որ ոստիկանությանը հարցում են արել ու պարզել, որ նշված վայրում տարեկան 380 վթար է լինում, դա նշանակում է՝ ամեն օր առնվազն մեկ վթար։
Քաղաքացիները ևս դժգոհեցին «կալցեվոյից»։ Կային քաղաքացիներ, որ ասում էին՝ չսարքեին, ավելի լավ կլիներ։
Կարդացեք նաև
«Այստեղ սովորական խաչմերուկ էր, այդ ժամանակ երթևեկությունն ավելի լավն էր՝ համեմատած այսօրվա կալցեվոյի: Կալցեվո են սարքել, որովհետև ավելի էժան էր, այնինչ այնտեղ նախատեսված էր էստակադա, բայց կառուցել են էժանագին կալցեվո»,- ասաց պատգամավորի թեկնածուն։
Պատգամավորի թեկնածու Լևոն Քոչարյանն էլ աստվածաշնչյան Պիղատոսի օրինակով, որը ձեռքերը լվաց Քրիստոսի խաչելության որոշման հարցում ու պատասխանատվությունը գցեց ժողովրդի վրա, անդրադարձավ Փաշինյանին. «Այ մարդ, քեզ ժողովուրդը չի ընտրել, որ այս որոշումները կայացնես: Քեզ չի ընտրել, որ գնաս Ալիևի դեմը չոքես ու ասես՝ Արցախը Ադրբեջան է, չի ընտրել, որ այսքան զոհեր տաս ու մնացածը»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































