Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 53-ամյա տղամարդը խոչընդոտել է ընտրական իրավունքի իրականացմանը

Մայիս 22,2026 21:55 Share

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք էին բերել փաստական տվյալներ, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 53-ամյա տղամարդը մայիսի 1-ին Գորիսում գտնվող իր տանը մի խումբ անձանցից, այդ թվում՝ 49-ամյա համաքաղաքացուց, պահանջել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին, հանցագործություն կատարելու կամ այլ անձանց հանցագործության կատարմանը ներգրավելու, սպառնալիքի, հարկադրանքի և անօրինական այլ գործողությունների միջոցով, հարկադրել հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին չընտրել կուսակցություններից մեկին՝ այդ կերպ խոչընդոտելով այլ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

Փաստի վերաբերյալ Քրեական ոստիկանության ծառայողների օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել ապացուցողական նշանակություն ունեցող համապատասխան տվյալներ՝ այդ թվում ձայնագրություններ։

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Գորիսի բնակիչ 53-ամյա և 49-ամյա տղամարդկանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

49-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 53-ամյա Արտեմ Դոռունցի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։

Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Նախաքննությունը շարունակվում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031