Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. «Հունիսի 7-ից հետո ցանկացած հարց, որ կառաջանա, մենք ընդամենը մեկ օրվա ընթացքում լուծում ենք տալու»

Մայիս 24,2026 13:54 Share

«Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը շարունակում է պատասխանել  իրեն ուղղված  երեք հարցերին։

-Մի քանի օր առաջ Россельхознадзорը հայտարարեց սանկցիաներ Հայաստանից հայկական ծաղկի արտահանման վրա։ Ինչպե՞ս կազդի դա առհասարակ արտադրողների եւ Հայաստանի տնտեսության վրա։

-Երբ Հայաստանի իշխանությունները սադրում են եւ շանտաժի լեզվով են խոսում Ռուսաստանի նման պետության հետ, իրենք պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու; Դրա համար պետք է ուշքի գան։ Մի անհանգստացեք, հունիսի 7-ից հետո ցանկացած հարց, որ կառաջանա, մենք ընդամենը մեկ օրվա ընթացքում լուծում ենք տալու։ Մենք պետք է բալանսավորված քաղաքականություն վարենք Ռուսաստանի, Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ։

-Երեկ Մակրոնն ու Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել։ Ի՞նչ ենք կարծում, ինչի՞ մասին են խոսել։

-Ես կարող եմ միայն կասկածներ ունենալ; Երբ Մակրոնը Հայաստանում էր, ինձ թվում է՝ Փաշինյանը խնդրել է Մակրոնին, որ իր շեֆի հետ խոսի։ Ու Մակրոնը խնդրել է Ալիեւին, որ 300 հազար ադրբեջանցիների շարժը դեպի Հայաստան մինչեւ ընտրությունները կանգնեցնի։ Բայց ես չեմ կարող կոնկրետ տեղեկություն ունենալ՝ դա հաջողվե՞լ է Մակրոնին, թե՞ մենք սյուրպրիզներ ունենալու ենք։

-44-օրյա պատերազմը մեզ՝ հայերիս համար շատ զգայուն թեմա է։ Մինչ օրս ոչ մի պաշտոնական տվյալ չկա մեր զոհված տղաներից, չնայած, որ դրա համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը, սակայն, մինչ օրս չի հրապարակել ոչ մի պաշտոնական թուղթ, ոչ մի պաշտոնական ինֆորմացիա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Չեն հրապարակել եւ վստահ եմ՝ չեն հրապարակելու։ Դրա համար մենք ասում ենք փոփոխություն է պետք։ Պետք է փոխենք այս իշխանությունը, որպեսզի կարողանանք ամեն ինչը ճիշտ ուսումնասիրել, ճիշտ ներկայացնել մեր ժողովրդին։ Եվ մեղավորները պատասխան տան իրենց արածների համար՝ ինչպե՞ս ստացվեց, որ հայաթափվեց Արցախը, ինչպե՞ս ստացվեց, որ մենք ունեցանք հազարավոր զոհեր, հազարավոր հաշմանդամներ։

Մեր զոհված եւ անհետ կորած զինվորների ծնողները պարտավոր են իմանալ ճշմարտությունը։ Հունիսի 7-ին շատ կարեւոր ընտրություն է լինելու։ Մի գուցե, մեր երկրի եւ մեր ազգի համար ամենակարեւոր ընտրությունը։ Մարդիկ պետք է սթափվեն, գնան ընտրության եւ կատարեն ճիշտ ընտրություն։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031