Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտություններից և ԶՈւ-ն վարկաբեկելուց հետո բանակը խորթ դարձավ: Հիմա ընտրություններն են մոտենում․ իշխանությունը կրկին խանդավառված է. Տիգրան Աբրահամյան

Մայիս 26,2026 13:49 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

2020 թվականի հուլիսյան մարտերից և հատկապես Սարդարապատում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ գործող կառավարիչն ու հարակից ՔՊ-ականները գովերգում էին զինված ուժերը։
Աննախադեպ որակումներ, բարձրագոչ ձևակերպումներ. այդ ժամանակ բանակը փառապանծ էր ու հաղթական։

Պարտություններից և բանակը վարկաբեկելուց հետո նույն բանակն ու նրա զինծառայողները խորթ դարձան, վերածվեցին շարքային հիմնարկի, իսկ զինվորի փոխարեն հերոս հռչակվեց հարկ վճարողը։

Հիմա ընտրություններն են մոտենում․ իշխանությունը կրկին խանդավառված է՝ սա բերում, նա տանում, տեխնիկա ներկում, զորահանդես անում։

Աչքիս առաջ արդեն սրանց ապագա տեքստերն են՝ հերթական պարտությունն արդարացնելու և հերթական զիջումը մատուցելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031