Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծընգլ արեցի՞ք»-ը գերիներին չէր վերաբերվում, լրագրողներին էր վերաբերվում»․ Արարատ Միրզոյան

Մայիս 26,2026 19:30 Share

«Լավ, ես չեմ հասկանում որևէ մեկը կարող է մտածել լրջորեն, որ գերիների մասին հարցին կարելի է ասել «ծընգլ արեցի՞ք»։

Ասենք, չափազանց շահագրգիռ է պետք լինել իրականությունը լրիվ հակառակը ներկայացնելու համար, որպեսզի այդպես մատուցվի։ Նույնիսկ չգիտեմ մամուլի ներկայացուցիչնե՞րն են այդպես ներկայացրել, թե հետո ինչ-որ մեկի հուշումով կամ ուղղորդմամբ է այդպես մանիպուլացվում։

Բնականաբար, «ծընգլ արիք»–ը, ողջ սիրով ու հարգանքով, վերաբերում էր ձեզ լրագրողներիդ, այլ ոչ թե այն հարցին, որն ասում եք, իսկ դուք եկեք խոստովանենք կամ ինքներդ ձեզ կխոստովանեք, որ հրաշալի հատկություն ունեք մարդկանց «ծընգլ անելու»։ Միգուցե դա մասնագիտական պարտավորություն է ինչ–որ տեղ։ Գիտեք ուղղակի ստորություն է այն, թե իբր Միրզոյանն ասել է, թե «ծընգլ արիք»` լսելով գերիների մասին հարցը»,– այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, մայիսի 25-ին, Գյումրիում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողները ՀՀ ԱԳ նախարարից հետաքրքրվում էին՝ ի՞նչ օրակարգով է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստան գալիս։ Լրագրողներից մեկը հարցրեց՝ Ռուբիոյի հետ հայ գերիների հարցը քննարկվելո՞ւ է։ «Ա՜ դե, ծընգլ արիք»,- արձագանքեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031