Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան. «TRIPP»-ի փաստաթուղթը կստորագրվի շաբաթների ընթացքում»

Մայիս 26,2026 23:44 Share

«TRIPP»-ի վերաբերյալ վերջին փաստաթղթից չորս ամիս հետո մենք ունեցանք արդեն միջպետական համաձայնագիր, որն իհարկե կարգավիճակով շատ ավելի սոլիդ ու բարձր է, քան հուշագիրը։ Ունեցանք նախաստորագրում։

Ավելին ասեմ, նախաստորագրումը, ես վստահ եմ, շատ արագ կվերածվի ստորագրման։ Վստահեցնում եմ, տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է, քաղաքական ընկալումն ու համաձայնեցումները կան։ Բայց տեխնիկական ընթացակարգեր կան, որոնք պետք է երկրներում անցնեն։

Չեմ վարանի նույնիսկ ժամկետներ ասել․ կարծում եմ՝ շաբաթների ընթացքում մենք կունենանք ստորագրում և հուսով եմ, որ մոտ ապագայում արդեն գետնի վրա աշխատանքներ կտեսնենք»,- ասուլիսում լրագրողներին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ այսօր ստորագրված փաստաթղթերում TRIPP ծրագրի հետ կապված հարցին ի պատասխան։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031