Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 28-ին իր փիառի համար Նիկոլը կասի՝ ուժեղ ենք, 29-ին նորից կվախեցնի պատերազմով. Տիգրան Դումիկյան

Մայիս 27,2026 11:32 Share

Վերլուծաբան Տիգրան Դումիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Մայիսի 28-ին իր փիառի համար Նիկոլը կասի՝ ուժեղ ենք, 29-ին նորից կվախեցնի պատերազմով

Սեփական քաղաքական փիառի համար ամեն ինչի պատրաստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում բառացիորեն ոչինչ չի խնայում։

Հիբրիդային պատերազմի կեղծ թեզերից մինչև ընդդիմադիր ճամբարում «ռուսական գործակալների» բացահայտման փորձեր, արցախահայության նկատմամբ ներազգային թշնամանքի հրահրում, քաղաքական մրցակիցների հասցեին անընդհատ հնչող սպառնալիքներ և այլն։ Ու թեև այս քայլերի հետևանքով ռուսական տնտեսությունից մեծապես կախված Հայաստանը հայտնվել է լուրջ ճնշումների տակ, իսկ շարքային քաղաքացիների շրջանում նախընտրական ֆոնին աճում են լարվածությունն ու միջադեպերը, իշխանությունը շարունակում է գործել մեկ սկզբունքով՝ հաջողության հասնել ամեն գնով։

Մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսով երեք պատերազմ բերած և բոլոր դեպքերում բացարձակ պարտություն կրած իշխանությունը, նոր սպառազինություն ներկայացնելու պատրվակով, փորձում է ցուցադրել «հզոր բանակ» կառուցելու իր ենթադրյալ հաջողությունը։ Եվ այդ ամենը՝ ընդամենը մեկ օրվա համար, մի քանի լրացուցիչ քվե ապահովելու ակնկալիքով։

Մայիսի 28-ին փոքրիկ խմբակի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, կհրապարակեն՝ «Հզոր բանակ ենք ստեղծել», «Կեցցե՜ Նիկոլ Փաշինյանը» և նմանատիպ կարգախոսներ։ Իսկ արդեն մայիսի 29-ից նույն իշխանավորներն արագ «կմոռանան» հզոր լինելու իրենց պաթոսախառը հայտարարություններն ու կվերադառնան պատերազմի սպառնալիքի հռետորաբանությանը՝ շարունակելով վախի մթնոլորտ տարածել ընտրողների շրջանում։

Հետևաբար ո՞ւմ է պետք այս խեղկատակությունը։ Դե, իհարկե, միայն Նիկոլ Փաշինյանին։ Սակայն սոցիոլոգիական հարցումները շարունակում են արձանագրել, որ, չնայած երկրում իրականացվող աննախադեպ ճնշումներին, վախի մթնոլորտի տարածմանը, վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառմանը և անընդհատ հնչող հոխորտանքներին, իշխանության վարկանիշը շարունակում է անկում ապրել։

Այս պայմաններում առանցքային նշանակություն ունի, որ քաղաքական օրակարգի փոփոխության համար ընտրական իրավունք ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցաբար կատարի իր քաղաքացիական պարտքը։

Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031