«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը «իրական Հայաստանի» զորահանդես է անցկացնում «պատմական Հայաստանի»՝ Առաջին Հանրապետության օրը, երբ Հայաստանի սահմանները բոլորովին այլ էին։
Հայաստանում զորահանդեսներն անցկացվում են Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին։ Իսկ թե ինչու է զորահանդեսն այս անգամ անցկացվում այլ օր, բոլորին ակնհայտ է։
Լավ է ընտրությունները փետրվարին չեն, թե չէ զորահանդեսը Տրնդեզին կկազմակերպեին»։


















































