Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվությունը, թե ՌԴ-ն որոշում է ընդունել ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում. ՍԱՏՄ

Մայիս 27,2026 22:55 Share

Հայկական որոշ կայքերի կողմից տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե ՌԴ-ն որոշում է ընդունել ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում:

Նման որոշումները կայացվում են միայն երկրների լիազոր մարմինների կողմից և անմիջապես պաշտոնապես տեղեկացվում մյուս երկրի համապատասխան կառույցին:

Տվյալ դեպքում ՌԴ լիազոր մարմնից՝ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր»), ՀՀ լիազոր մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել:

Խնդրում ենք չտարածել ապատեղեկատվություն, վստահեցնում ենք՝ Տեսչական մարմինն աշխատում է թափանցիկ, վարում է բանակցություններ, ցանկացած պաշտոնական տեղեկատվություն հրապարակվելու է:

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031