Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ընտրությունների արդյունքներով չընտրվեք վարչապետ, մենք այս զինտեխնիկայով կարո՞ղ ենք ջախջախել Ալիևին»․ Փաշինյանի արձագանքը

Մայիս 28,2026 15:11 Share

«Մեր ընդդիմությունն առանց այն էլ գնահատում է՝ ինչ ուզում է, ոնց ուզում է»,-փաստմանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ձեզ իր բացահայտ աջակցությունն է հայտնել և հարցին՝ եթե ՌԴ-ն կամ Իրանը բացահայտ իրենց աջակցությունը հայտնեին ընդդիմության որևէ ներկայացուցչի, Դուք սա չէի՞ք դիտարկի՝ որպես մեր ներքին կյանքին միջամտություն, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նաև հիշեցրին Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը, թե անբարոյականություն է այդ համատեքստում զորահանդես կազմակերպելը։ Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց․ «Բաքվում անազատության մեջ պահվող որևէ անձի հայտարարություն չեմ մեկնաբանի, որովհետև պարզ չէ, թե նրանք ինչ պայմաններում ու ինչ պայմանով, հանգամանքներում են այդ հայտարարություններն անում։ Մանավանդ, որ մենք ամենօրյա աշխատանք ենք տանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակման խնդիրը լուծելու համար»։

Հարցին՝ կարո՞ղ ենք փաստել, որ եթե ընտրություններին չընտրվեք վարչապետ, մենք այս զինտեխնիկայով կարող ենք ջախջախել Ալիևին, եթե նա որոշի հարձակվել, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Բանակի կերպափոխումը պատերազմի մասին չէ, այլ խաղաղության։ Մենք որևէ մեկին ջախջախելու խնդիր չենք դնում, այլ ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու։ Իսկ Հայաստանի տարածքների հարցը կլուծվի սահմանազատման արդյունքներով»։

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարում՝ «Գայլ» հետախույզ-ռոբոտը, որը ցուցադրվել է զորահանդեսին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031