Լրահոս
Օրվա լրահոսը

«BMW»-ն գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա 1 զոհ, 3 վիրավոր. Shamshyan.com

Մայիս 28,2026 17:08 Share

Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Աշտարակ-Երզնկա ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ֿ«BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Ս․-ն տեղում մահացել է, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Հարություն Հ․-ն, Երևանի բնակիչներ 16-ամյա Ռաֆայել Ա․-ն և 18-ամյա Դավիթ Թ․-ն, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիների և ըստ քաղաքացներին հայտնածի օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածն ու վիրավորները իրենց ընկերների հետ մեկնում էին վիրավորներից մեկի ծնունդը նշելու։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031