Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է Հայաստանի թեման, իսկ ՀՀ փոխվարչապետին փոխանցվել է ԵԱՏՄ չորս առաջնորդների հայտարարությունը

Մայիս 29,2026 15:45 Share

Աստանայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցի մայիսի 28-29-ին տեղի ունեցող ԵԱՏՄ գագաթնաժողովին, քանի որ քարոզարշավի պատճառով գտնվում է արձակուրդում։

Նեղ ձևաչափով հանդիպմանը մասնակցել են նաև Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ղեկավարները և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Պետք է էլ ավելի ակտիվացնենք աշխատանքները, ոչ թե զուտ նիստեր լինեն, այլ արդյունավետությունը զգացվի։ Մենք միությունը ստեղծում ենք՝ հնարավոր ռիսկերը չեզոքացնելու և ինչ-ինչ պատճառներից ձերբազատվելու համար»,- Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ նշեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նրա ձևակերպմամբ՝ Արևմուտքն անընդհատ տանում է ինչ-որ մեկին մեկուսացնելու քաղաքականություն, փորձում է պատժամիջոցներ մտցնել, առաջ է տանում անջատողականության գիծը, սակայն ԵԱՏՄ-ն ունակ է այդ ամենին դիմակայելու։ Նրա ձևակերպմամբ՝ «Պետք է մեր միությունն արդյունավետ դարձնել, հավատացեք իմ փորձին, դրա համար պետք է վերլուծենք մեր կատարած աշխատանքները, տեսնենք, թե ինչն է մեզ խանգարում աշխատել, ով ինչ հետաքրքրությունների շրջանակում պետք է աշխատի։ Իհարկե, բոլորը պետք է աշխատեն, սակայն առաջնահերթությունը պետք է լինի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը, որպեսզի այս միություն ընդգրկվելուց պետությունները հասկանան, թե ինչ կարող են ստանալ այս միության մեջ»։

Մանրամասն՝ տեսանյութում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ հայկական կողմը քանիցս հաստատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխշահավետ համագործակցության հանձնառության մասին՝ հօգուտ մեր երկրների և տարածաշրջանի տնտեսական կայունության և տնտեսական զարգացման ապահովման։ «Հայաստանի Հանրապետությունը մտադիր է այսուհետ ևս բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին՝ փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության և ԵԱՏՄ անդամ պետությունների բոլոր ազգային շահերը հաշվի առնելու հիման վրա»,- նշեց ՀՀ փոխվարչապետը։

Նա ընդգծեց ԵԱՏՄ ֆորումի թեմատիկայի արդիականությունը, նշեց, որ արհեստական բանականության ոլորտում գլոբալ մրցակցությունը դառնում է ոչ միայն արդյունավետության և արտադրողականության բարձրացման հարց, այլև պետությունների տնտեսական և տեխնոլոգիական ինքնիշխանության կարևորագույն գործոն։ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ առևտրի ազատականացումը տնտեսական ինտեգրացման ամենակարևոր շարժիչներից մեկն է մնում ԵԱՏՄ շրջանակում, ի թիվս այլնի՝ անդրադարձավ նաև տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացմանը, ապրանքաշրջանառության զարգացմանը, բիզնեսի համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանը։

Մանրամասն՝ տեսանյութում

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է Հայաստանի թեման, իսկ ՀՀ փոխվարչապետին փոխանցվել է ԵԱՏՄ չորս առաջնորդների հայտարարությունը։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031