Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների իրավունքների, կրթության և բարեկեցության շուրջ չի կարող լինել տարակարծություն. դրանք այն հիմնարար արժեքներն են, որոնց շուրջ պետք է համախմբվի յուրաքանչյուր առողջ հասարակություն. Մեսրոպ Առաքելյան

Հունիս 01,2026 11:29 Share

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը

Հունիսի 1-ի առթիվ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները երեխաներին են ուղղված, իսկ կոչս՝ մեծերին։

Այս համատարած աղմուկի ու հակասությունների պայմաններում, անկախ քաղաքական հայացքներից և դիրքավորումներից, մեր ընդհանուր պատասխանատվությունն է նպաստել այնպիսի համակարգերի ձևավորմանն ու կայացմանը, որոնց շնորհիվ յուրաքանչյուր երեխա կապրի խաղաղ ու անվտանգ միջավայրում, կստանա որակյալ կրթություն, կունենա զարգացման հավասար հնարավորություններ, կպահպանի իր երազանքներն ու կկարողանա լիարժեք իրացնել իր ներուժը։

Երեխաների իրավունքների, կրթության և բարեկեցության շուրջ չի կարող լինել տարակարծություն. դրանք այն հիմնարար արժեքներն են, որոնց շուրջ պետք է համախմբվի յուրաքանչյուր առողջ հասարակություն։

Աշխարհին մանկան մաքրություն է պետք, և այդ մաքրությունն ու ազնվությունը պետք է վարակիչ լինեն՝ ձևավորելով մեր հանրային կյանքը, մեր վերաբերմունքն ու մեր ապագան։

Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի երեխաներ, ապրեք ուրախ և ձեր ուրախությամբ ապրեցրեք մեզ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930