Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական գործողությունները պայմանավորվում են դիմակավորված անձանց մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտնի տեսաուղերձի հետ. Ռոման Երիցյան

Հունիս 02,2026 09:45 Share

Փաստաբան Ռոման Երիցյանը տեղեկացնում է. «Վաղ առավոտյան ահազանգով իմացա, որ արդեն երրորդ օրն է ինչ ինտենսիվ խուզարկություններ են իրականացվում արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների և ազգականների կողմից վարձակալված բնակարաններում։

Քննչական գործողությունները պայմանավորվում են դիմակավորված անձանց մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտնի տեսաուղերձի հետ։

Ահազանգած աղջկա խոսքով՝ իրենց բնակարանը խուզարկել են երեք օր առաջ՝ վաղ առավոտյան։ Նրա փոխանցմամբ՝ բնակարանը ամբողջությամբ տակնուվրա են արել, առգրավել բոլորի հեռախոսները, բերման ենթարկել իր մորն ու այլ անձանց և այդ ամենը 9 ամսական ու 2 տարեկան երեխաների ներկայությամբ։

Ընտանիքն ահաբեկված է և փաստացի հայտնվել է մեկուսացման մեջ։ Հեռախոսների առգրավումից հետո կորցրել են կապը հարազատների հետ, չեն կարողանում անգամ երեխաներին բժշկի տանել, ակնհայտորեն գտնվում են դիտումների տակ և անգամ իմ հեռախոսահամարն էլ, իրենց խոսքով, մեծ դժվարությամբ են գտել։

Առավել ուշագրավն այն է, որ Մհեր Միրզոյանին կասկածում են բացառապես արտաքին նմանության, մասնավորապես՝ աչքերի նմանության հիմքով։

Չնայած տեսանյութում խոսող անձի աչքերի գույնը ակնհայտորեն տարբերվում է Մհեր Միրզոյանի աչքերի գույնից և բացի այդ՝ վերջինս արդեն երեք տարուց ավել է բնակվում է ՌԴ-ում, այդուհանդերձ, ինտենսիվ գործողությունները շարունակվում են, իսկ նրա նկատմամբ էլ հայտարարված է հետախուզում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930