Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև 2030 թվականը ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը քիչ հավանական է. եվրախորհրդարանի պատգամավոր

Հունիս 02,2026 11:39 Share

Մինչև 2030 թվականը ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը քիչ հավանական է, «Իզվեստիային» ասել է եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։

«Թեև Հայաստանը ԵՄ-ում մեծ համակրանք է վայելում, և պաշտոնական հարաբերությունները շարունակում են խորանալ, անդամակցության հարցը դեռևս առավելապես տեսական բնույթ է կրում։

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և առնվազն մեկ հարևան երկրի հետ բարդ հարաբերությունները՝ նման թեկնածությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Չնայած վերջին տարիներին ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները կայունորեն բարելավվել են, մինչև 2030 թվականը անդամակցությունը քիչ հավանական է։

Ներկայում ԵՄ-ն առաջնահերթորեն զբաղվում է Բալկանների թեկնածու երկրների հարցերով, ինչպես նաև ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին կանգնած Ուկրաինայի և Մոլդովայի հետ կապված չլուծված խնդիրներով», – ասել է նա։

Միաժամանակ, Կարտհայզերի խոսքով՝ այս պահին նախընտրելի կլինի ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ նրա տնտեսությունն ամրապնդելու, կենսամակարդակը բարձրացնելու և մշակութային կապերը խորացնելու նպատակով։

Հայաստանը կարող է նաև դառնալ ԵՄ արտաքին քաղաքականության կարևոր գործընկեր, օրինակ՝ Իրանի հետ իր երկարամյա հարաբերությունների շնորհիվ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930