Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը վերածննդի նախաշեմի՞ն

Հունիս 03,2026 12:00 Share

Հաշված օրերից հետո արդյոք կունենա՞նք Աստվածահաճո, ազգային իշխանություն, եւ չարը կպարտվի՞ եւ ասպարեզից կհեռանա՞ մեկընդմիշտ, կախված է հայ ժողովրդի բանականությունից։

Հայաստանի ապագայի կերտման՝ նոր կառավարիչներ ընտրելու առումով, հերթական խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը օրերի ընթացքում կավարտվի՝  թեւակոխել ենք եզրափակիչ փուլ։

Նախընտրական քարոզարշավը ցույց է տալիս, որ իրական պայքարը երկու ուժերի միջեւ է, իշխանության գլխին դեռեւս կանգնած անԱստված հակապետական ՔՊ կոչված չարի ծառան (որը օգտագործելով վարչական լծակները, կամակատարներ է հավաքել, ինչպես նաեւ մեր ժողովրդի մի մոլորված հատված՝ աղոթենք դրանց համար, որ Աստված ների դրանց, որովհետեւ անգետ են), որը բացահայտ ծառայում է Բաքվի խանությանը` թուրանական ծրագրին, եւ անԱստվածության նոր դրսեւորումներով պայքարում երկու հազարամյա Հայոց եկեղեցու դեմ, մյուս կողմից մեր եկեղեցու պաշտպանությամբ հանդես եկած եւ ազգային արժեքներն առաջնային համարող, մեր եկեղեցու հետեւորդ, նոր քաղաքական ուժի վերածված «Ուժեղ Հայաստան» անվամբ կուսակցության կողմից, որի առաջնորդները մեր եկեղեցու հավատավոր զավակներ են, մեր եկեղեցու եւ ժողովրդի բարերարներ։ Այս ուժը ասպարեզ իջավ դիմակայելու մեր եկեղեցու դեմ իշխանության սկսած հալածանքներին, հանձինս եկեղեցու՝ ի պաշտպանություն Աստուծու դեմ սկսած արշավին։

Իրականում սա բարու եւ չարի պայքար է, դաժան պայքար։

Ըստ էության Աստված չարի դեմ պայքարի համար ասպարեզ բերեց «Ուժեղ Հայաստան» անվանումով, Իրեն հավատացող, հայ ազգի ընտրյալ զավակներից կազմված մարդկանց համախմբի։

Աստված մարդուն ստեղծեց ազատ կամքով։ Մեր ժողովրդի մի հատվածը արդյո՞ք ազատ կամքով է արտահայտելու իր ընտրություն կատարելու կամքը։ Որ ուժին է նախընտրելու մեր ժողովուրդը։ Ում է դարձնելու առաջիկա տարիներին Հայոց վրա կառավարիչներ։ Կարծում եմ՝ բարին ներկայացնող «Ուժեղ Հայաստան»-ին։

Ինչո՞ւ «Ուժեղ Հայաստան»-ին, որովհետեւ հայ ժողովրդի մեծ մասը Աստվածային բանականության մեջ է։

Պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ «Ուժեղ Հայաստան»-ը որդեգրել է հոգեւորի առաջնայնությունը, չնայած որ ժողովրդին հասկանալի լինելու համար հիմնականում խոսում է մարդկանց նյութական բարեկեցությունը լավացնելու, եւ դրան հասնելու նպատակով իրականացվելիք քայլերի ու ճանապարհների մասին։

Կարծում եմ՝ Աստված այս մարդկանց իշխանության է բերում առաջին հերթին հոգեւոր Հայաստան կերտելու համար։

Ի վիճակի է արդյոք այս ուժը․

֍ Հայաստանը դարձնել Աստուծուն ընդունելի պետություն, քրիստոնեական արժեհամակարգով պետություն,

֍ Վերականգնել Հայոց Փառքը՝ հանուն Աստուծու Փառքի,

֍ Աստվածապաշտությունը, որը հազարավոր տարիներ եղել է հայ ժողովրդի փառքի առանցքը, դարձնել պետական քաղաքականություն,

֍ Հայաստանը դարձնել համահայկական պետություն,

֍ Վերականգնել եւ զարգացնել Հայաստանի անվտանգության համակարգը,

֍ Հայաստանը դարձնել գիտաարտադրական պետություն,

֍ Հայաստանը դարձնել ռազմականացված պետություն, ուր յուրաքանչյուր հայ պատրաստված է եւ պատրաստ է իր ամբողջ կարողությամբ պաշտպանելու իր պետությունն ու իրեն, ու իր ազգակիցներին հավաքականորեն,

֍ Վերադարձնել Հայոց բռնազավթված տարածքները։

Կարող ենք թվարկել մեր նախնիներից եկող եւ մեր ժողովրդի կենցաղավարությունն ու էությունը հանդիսացող եւ մեզ Աստուծու որդիներ դարձնող բոլոր պահանջները, բավարարվենք այսքանով։

Կարծում եմ «Ուժեղ Հայաստան»-ը կարող է, քանի որ այդ ուժի ղեկավարությունը Աստվածապաշտ է, Աստվածերկյուղ, իսկ դա նշանակում է, որ բոլոր որոշումները պետք է կատարվեն ճշմարտությամբ, արդարությամբ եւ իրավունքով հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի, այլ ոչ անհատների անձնական եւ օտարների շահերից ելնելով։

Աղոթենք եւ հայցենք Աստուծո ողորմածությունն ու գթասրտությունը, եւ խնդրենք, որ եթե Աստուծով է, ապա կատարի մեր խնդրանքը եւ իր ազգին՝ Հայաստանին տա իր պատվիրաններով առաջնորդվող եւ իր առաջ խոնարհվող առաջնորդ։

Մեխակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Հավերժության նշանով վերացական ու որևէ ռեալ բովանդակություն չպարունակող միլիոն հատ կետեր էլ որ շարեք, Աստծո անունը հազար անգամ էլ, որ տաք, դիմացինին էլ հազար անգամ նզովեք, միևնույն է ոչ ձեր շարադրանքը արժեք կստանա, ոչ էլ «Ուժեղ Հայաստան» կոչված անհեթեթությունը որևէ աղերս կունենա հայ ժողովրդի հետ․ սա ասելով չի լինում, ոչ էլ փողեր թափելով, ժողովուրդը հրաշալի հասկանում է ինչը որտեղ է։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930