Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանցի ժողովուրդը ցույց տվեց, որ իրանական դիմադրության մտածողության հազարամյա ժառանգությունը դեռևս կենդանի է». դեսպան Շիրղոլամի

Հունիս 03,2026 21:50 Share

Երևանի Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտում տեղի է ունեցել «Իմամ Խոմեյնիից մինչև նահատակ Իմամ Խամենեի. դիմադրության գաղափարաբանության շարունակականությունը» թեմայով գիտական քննարկում՝ նվիրված Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցին և այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեիի հիշատակին։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Խալիլ Շիրղոլամին, ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական դոկտոր Մոհամմադ Ասադի Մովահեդը, ՀՌՀ արևելագիտության ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը, դասախոսներ, հետազոտողներ, իրանագետներ և ուսանողներ։

Պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը նշել է, որ Իմամ Խոմեյնիի և Իմամ Խամենեիի գաղափարական համակարգերը միավորվում են անկախության, դիմադրության, ազգային ինքնության և մարդկային արժանապատվության արժեքների շուրջ։ Նա ընդգծել է, որ Իսլամական հեղափոխության դիսկուրսը շարունակում է մնալ ժամանակակից Իրանի քաղաքական և հասարակական կյանքի կարևոր առանցքներից մեկը։

Իր ելույթում դեսպան դոկտոր Խալիլ Շիրղոլամին նշեց․ «Իմամ Խոմեյնիի և նահատակ առաջնորդ այաթոլլահ Խամենեիի դիմադրության գաղափարախոսությունը կարելի է դիտարկել որպես իրանական քաղաքակրթության մեջ հակաճնշումային պատմական շարժման շարունակություն»։

Նա հավելեց, որ այս մտածողությունը, թեև կրում է շիականության վեհ գաղափարների ազդեցությունը, իր էությամբ «Իրանշահրի» մտածողություն է: Դեսպանը հավելեց. «Իմամ Խոմեյնին և այաթոլլահ Սեյյեդ Խամենեին նույնպես, հետևելով հենց այս դարավոր ավանդույթին, հետամուտ եղան անկախ, արժանապատիվ, հզոր ու հպարտ Իրանի գաղափարին»։

Ելույթի վերջում դեսպանը շեշտեց. «Իրանցի ժողովուրդը վերջին պատերազմում ցույց տվեց, որ իրանական դիմադրության մտածողության հազարամյա ժառանգությունը դեռևս կենդանի է և ուղեցույց է այսօրվա ու գալիք սերունդների համար»։

Մշակույթի խորհրդական դոկտոր Մոհամմադ Ասադի Մովահեդը խոսել է մշակութային հեղինակության և ինքնության պահպանման կարևորության մասին։ Նա նշել է, որ ազգերի իրական հզորությունը պայմանավորված է ոչ միայն քաղաքական կամ տնտեսական հնարավորություններով, այլև մշակութային և մտավոր ներուժով։ Ըստ նրա՝ Իմամ Խոմեյնին մշակույթը դիտարկում էր որպես հասարակական զարգացման հիմք և զգուշացնում էր մշակութային կախվածության վտանգների մասին։ Ասադի Մովահեդը նաև ընդգծել է, որ Իմամ Խամենեիի մտավոր ժառանգությունը շարունակել է այդ մոտեցումը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մշակութային ինքնության պահպանման, «փափուկ պատերազմի» մարտահրավերների և մշակութային անվտանգության հարցերին։

Գիտական քննարկման ընթացքում ներկայացվել են նաև զեկույցներ Իմամ Խոմեյնիի քաղաքական մտածողության, «Վելայաթ-ե ֆաղիհ» տեսության, սոցիալական արդարության գաղափարի և Իրանի քրիստոնյա համայնքների պատմական դերի վերաբերյալ։  Վիկտորյա Առաքելյանն իր խոսքում նշում է՝ Իմամ Խոմեյնիի քաղաքական տեսությունը մի կողմից հիմնված է շիա իսլամի սրբազան և աստվածաբանական ավանդույթի վրա, իսկ մյուս կողմից՝ սերտորեն առնչվում է իրավական և ինստիտուցիոնալ ռացիոնալությանը

Միջոցառման մասնակիցները քննարկել են դիմադրության գաղափարախոսության քաղաքական, մշակութային և սոցիալական դրսևորումները՝ այն դիտարկելով որպես ժամանակակից Իրանի ինքնության կարևոր բաղադրիչ։ Քննարկումն ավարտվել է գիտական հարցուպատասխանով և մասնագիտական զրույցներով։

 

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930