«Ժողովուրդ» օրաթերթը ԿԸՀ-ից հետաքրքրվել էր՝ արդյոք իրավաչափ էր այն իրավիճակը, երբ ընտրարշավի ընթացքում պատգամավորի թեկնածու Փաշինյանը հայտարարում էր, որ ԱԱԾ-ից տեղեկություններ է ստացել ընդդիմադիր թեկնածուի վերաբերյալ, իրեն զեկուցել են, որ հաղորդում կներկայացվի և այլն, այն դեպքում, երբ հրապարակայնորեն նշում էր, որ գտնվում է արձակուրդում և մասնակցում է քարոզարշավին որպես թեկնածու՝ չունենալով առավելություններ մյուս թեկնածուների նկատմամբ։
Փոխարենը՝ ԿԸՀ-ն շրջանցել է հարցի բուն էությունը՝ ներկայացնելով միայն Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ դատախազության միջնորդության և հանձնաժողովի ընդունած որոշումների մասին տեղեկություններ։
Ուշագրավ է, որ ԿԸՀ-ն որևէ իրավական գնահատական չի տվել հենց այն հանգամանքին, որի վերաբերյալ հարց էր բարձրացվել՝ կարո՞ղ էր արդյոք թեկնածու Փաշինյանը նախընտրական պայքարի ընթացքում օգտագործել պաշտոնեական կարգավիճակից բխող տեղեկություններ, և արդյո՞ք դա կարող էր դիտարկվել որպես վարչական ռեսուրսի կիրառում։
Նիկոլ Փաշինյանին վերաբերող մասը երկու անգամ արված մեր հարցումներում ուղղակի շրջանցել է Վահագն Հովակիմյանը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































