Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին

Հունիս 04,2026 13:39 Share

Ռուսաստանը չի աջակցի Երևանին ո՛չ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, ո՛չ էլ երկկողմ համաձայնագրերով, եթե երկիրը որոշի շարունակել իր մերձեցումը Եվրամիության հետ։ Հետագա որոշումները, ի թիվս այլ բաների, կախված կլինեն նաև Հայաստանի ընտրությունների արդյունքից, «Ինտերֆաքս»-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք պետք է տեսնենք, թե ով կհաղթի (ՀՀ խորհրդարանական ընտրություններում ) և հետո գործողություններ ձեռնարկենք, որոշենք։ Որովհետև եթե եվրոպամետ ուժերը հաղթեն, դա նշանակում է, որ Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն։ Եվ այդ դեպքում իսկապես անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել», – ասել է նա։

«Մենք չենք կարող ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն երկրին, որն իր ապագան տեսնում է Եվրամիությունում, որը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ։ Ինչո՞ւ պետք է աջակցություն ցուցաբերենք նման երկրին։ Արդյո՞ք մենք իսկապես գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել», – ընդգծել է Օվերչուկը։

Ռուսաստանի փոխվարչապետը հիշեցրել է, որ Ռուսաստանը դեռևս պահպանում է իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, բայց դրանք կարող են վերանայվել, եթե երկիրը որոշի շարժվել դեպի Եվրամիություն։

«Մենք միշտ կանգնած ենք օրենքի կողմում։ Մենք պարտավորություններ ունենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Տեսեք՝ առաջնորդները շատ զգուշորեն ձևակերպեցին իրենց հայտարարությունը (Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում ): Այնտեղ խոսվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու հնարավորության ուսումնասիրության մասին։ Մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։ Բայց մենք ասում ենք. եթե դուք ձեր ժողովրդին տանում եք դեպի Եվրամիություն, որն այսօր թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, թշնամաբար է տրամադրված Բելառուսի նկատմամբ և պլանավորում է մեզ հետ կռվել, ապա ինչո՞ւ պետք է մենք աջակցենք ձեզ՝ առանց մաքսատուրքերի, բաց շուկաների, ցածր էներգակիրների գների, ազատ աշխատուժի տեղաշարժի, առանց արտոնագրային վճարների և առողջության ապահովագրության պայմաններում», – հավելել է նա։

Թարգմանությունը` Radar-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930