Լրահոս
Տանը նստել չլինի
Օրվա լրահոսը

Մի քանի դիտարկում հունիսի 7-ին կայանալիք ՀՀ համապետական ընտրությունների թեմայով

Հունիս 05,2026 12:00 Share

Հասարակության ներքին լարվածությունն ու իրավական կուլտուրայի բացակայությունը հաճախ արտահայտվում են ընտրություւններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի եւ գործիչների շատ ցածր եւ էմոցիոնալ խոսույթում: Հարց է առաջանում, ում է դա ձեռնտու եւ ինչու չի կանխվում:

Առաջինը, որ ուզում եմ փաստել, դա այն է, որ այս անպատվաբեր ցածրորակ քաղաքական մրցակցությունը մեր ժողովրդին եւ պետությանը ընդհանրապես պետք չեն, մենք քաղաքական դաշտին նման պատվեր չենք տվել:

Երկրորդ՝ քաղաքական ուժերից իշխանությունն է առաջինը պարտավոր նախընտրական պրոցեսները դնել պատշաճ հիմքերի վրա, ապահովել արդյունավետ գաղափարական պայքար, բայց այդ քաղաքական ուժը ոչ միայն ջանքեր չի գործադրում անցանկալի երեւույթները կանխելու ուղղությամբ, այլ ընդհակառակը, մի բան էլ ինքն է հրահրում այդպիսի անընդունելի վարքագիծ ու բենզին ավելացնում կրակի վրա: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ:

Նպատակ կա նսեմացնել, չկարեւորել ընտրությունները: Բոլորին թշնամի ներկայացնելով` իշխող ուժն իրեն դնում է մրցակցությունից դուրս, բարձրում, այլընտրանք չունեցող միակի, եզակիի դերում: Դրանով նա նսեմացնում է ոչ միայն ընտրությունների դերն ու նշանակությունը ազգի ու պետության, քաղաքակիրթ հասարակության համար, այլ նաեւ նսեմացնում է ազգին, ժողովրդին, մարդուն ու ամբողջ համակարգը: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։

Ձեզ թող չթվա, թե նա չի գիտակցում ինչ է անում, նա շատ լավ գիտակցում է իր արածի հետեւանքների մասին, պարզապես իր ամբողջ գոյության ընթացքում գաղափարական ոչինչ չի արել, նա միայն նեղ շահեր է հետապնդել, ցածրացրել ու վարկաբեկել է: Նրան խորթ է գաղափարական մրցակցությունը, գաղափարաբանությունն ընդհանրապես: Դրա համար էլ ամեն ինչ էմոցիոնալ անձնական դսշտ է մղում, ատելություն ու պառակտում սերմանում, որպեսզի ինքը «մրցակցության» իր «բարձր» տեղում մնա:

Ինչ եք կարծում, նա չի՞ գիտակցում, որ այդ «մրցակցությունում» հաղթողներ չեն լինում:

Ասեմ, որ նա շատ լավ գիտակցում է սա: Ավելին, նա գիտի, որ ատելության կրակից անվնաս դուրս գալու շանսերն էլ շատ քիչ են, բայց արի ու տես, որ իր կողմից հրահրված ատելության մեջ գոյատեւելու համար, խաբվածի դերն է իր համար բրոնյա արել, որ վերջում «մոլորված» ներկայացվի: Մինչ այդ «մոլորվածը» շարունակում է մոլորեցնել:

Ինչ կարծիքի եք, Նիկոլ Փաշինյանը չի գիտակցո՞ւմ, որ սա խաղաղություն չէ, խաբկանք է, Ալիեւն ու Էրդողանը Հայ ազգի եւ Հայկական պետության բարեկամ չեն:

Ժողովուրդ ջան, նա շատ լավ դա գիտակցում է, հենց դրա համար էլ մթագնում է մեր ինքնությունն ու ինքնագիտակցությունը, որպեսզի կարողանա սուտը ճշմարտության տեղ մատուցել մեզ: Այս եղանակով միայն կարող է գոյատեւել նաեւ «սուրբ մոլորյալի» լեգենդը:

«Ստի հաղթարշավի Միջազգային օրանժիրովկան»,- եզրափակիչ դիտարկում.

Հայաստանում եւ տարածաշրջանում վերջին ութ տարիներին ընթացող ստի ու կեղծիքի փառատոնին հավաքական Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի, Մակրոնի ուղղակի մասնակցությունը նույնպես օրինաչափ է եւ հասկանալի: Նրանք պայմանավորում են իրենց հորինած ստի մատուցումն ու դրա պրոտոկոլային հաստատումը: Նպատակը մեկն է՝ Հայաստանին գետնից կտրել եւ տեղադրել կեղծ/իռացիոնալ, փլուզվող հիմքի վրա:

Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆ

իրավապաշտպան

Հ.Գ.-Հիշենք ԽՍՀՄ գոյության վերջին տարիները եւ այդ տարիներին Արեւմուտքի/ԱՄՆ -ի հետ գորբաչովյան տվայտանքները: Հիմա Հայաստանի հետ համարյա նույնն է կատարվում:

«Առավոտ» օրաթերթ
03.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930