Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի գյուղում՝ Նորապատում, դպրոցի շենքում տեղակայված 15․06 ընտրատեղամասում ԴՕԿ կուսակցության վստահված անձ Հրաչյա Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ առավոտյան հայտնաբերել է, որ իր տան վրա երկու անձ է գրանցված։ Հրաչյա Սահակյանն այդ անձանց չի ճանաչում, բայց օրվա ընթացքում, երբ փորձել է մտաբերել, աղոտ հիշել է, որ նրանք իր երբեմնի համագյուղացիներն են։
Այդ մարդկանց ընտրության գալիս մեր զրույցի պահին չէր տեսել։ Բայց տարակուսած է՝ ուշ է ստուգել, այժմ արդեն ոչինչ փոխել հնարավոր չէ։
Խոսակցություններից, որ մարզպետը տարատեսակ հանձնարարականներ է տվել՝ Հրաչյա Սարգսյանը տեղյակ չէր։ Տեսել էր ՔՊ եւ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների վստահված անձանց վեճը, սակայն մանրամասներ չգիտեր, ասաց՝ ոչինչ ասել չի կարող։ Հետեւել է միայն իր կուսակցությանը վերաբերող հարցերին, խախտումներ չի արձանագրել։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































