Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՏՄ-ն ձկնամթերք արտադրողների հետ քննարկել է ոլորտում ստեղծված իրավիճակը

Հունիս 08,2026 22:22 Share

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հանդիպում է անցկացրել Հայաստանի ձկնաբույծների և ձկնամթերք արտադրողների հետ՝ քննարկելու ոլորտում ստեղծված իրավիճակն ու արտահանման հեռանկարները։

Տեսչական մարմնի ղեկավարն ընդգծել է, որ հանդիպման նպատակը ոչ թե պարզապես խնդիրներ արձանագրելն ու մեղադրանքներ հնչեցնելն է, այլ առկա լրջագույն մարտահրավերը ոլորտի վերափոխման հնարավորության վերածելը։

Անդրադառնալով դեպի Ռուսաստանի Դաշնություն ձկնամթերքի արտահանման կասեցմանը՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ արվում է հնարավոր ամեն ինչ խնդիրը կարգավորելու համար, նաև հստակեցրել, որ անվտանգության և հիգիենայի չափանիշները չեն կարող «աչքաթող արվել». արտահանման ներկայացված բոլոր խմբաքանակների նմուշները ներկայացվելու են լաբորատոր հետազոտության՝ մանրէաբանություն, հիվանդություններ ու արգելված նյութերի մնացորդային քանակություն ցուցանիշներով:

Նա փաստել է, որ Տեսչական մարմինն այսուհետ է՛լ ավելի է խստացնելու ներքին վերահսկողությունը թե՛ արտադրանքի, թե՛ ձեռք բերվող հումքի նկատմամբ՝ ԵԱՏՄ շուկայում հայկական արտադրանքի վստահելիությունը վերականգնելու համար։

«Այն արտադրողները, որոնք կշարունակեն անփույթ մոտեցում ցուցաբերել և վտանգել ամբողջ ոլորտի զարգացմանն ու արտահանման հնարավորություններին, կզրկվեն արտահանման իրավունքից, քանի որ մեկ ընկերության պատճառով չպետք է տուժի ամբողջ ոլորտը»,- զգուշացրել է Տեսչական մարմնի ղեկավարը։

Խոսվել է նաև Եվրոպական Միության շուկաներ ձկնամթերքի արտահանման հնարավորությունների մասին, որն արդեն բաց է հայկական ձկնամթերքի համար եվրոպական ստանդարտներին լիարժեք համապատասխանության դեպքում։

Արտադրողներին տեղեկացվել է, որ Վտանգների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգը (ՎՎՀԿ/HACCP) պետք է գործի անխափան, պետք է ապահովվի արտադրական շղթայի թափանցիկություն ու հետագծելիություն՝ ձկան կերից ու ջրի որակից մինչև պատրաստի արտադրանք։

ՍԱՏՄ-ն հանդես է գալիս որպես արտադրողների գործընկեր և պատրաստ է անհրաժեշտության դեպքում տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, Տեսչական մարմնի մասնագետները պատրաստ են այցելել տնտեսություններ, իրականացնել աուդիտ և մատնանշել արտահանմանը խոչընդոտող թերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930