Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղությունը նվաճվում է ոչ թե խնդրելով, գերությամբ կամ ճահճացած, այլ պատերազմին պատրաստությամբ և միջոցով. Բագրատ Սրբազան

Հունիս 10,2026 16:00 Share

Ա. ԿՅԱՆՔԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է

Լայն առումով, քրիստոնեական մտածողությամբ ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության, ճշմարտության, իրավունքի, ազատության և բարու`չարին հաղթելու և այդպիսով նվաճելու ամբողջական և վերջնական խաղաղությունը` հասնելով անմահության.«Ուրեմն զորացեք Տիրոջով և Նրա զորության ուժով: Զգեստավորվեք Աստծո սպառազինությամբ, որպեսզի կարողանաք սատանայի հնարքների դեմ կանգնել» (Եփես. 6:10-17):

Փաստացի, ամբողջ սուրբգրային միտքը և էությունը «բարի պատերազմը պատերազմելու», արդարության պսակը ստանալու և Հաղթական ավարտ ունենալու գաղափարի արծարծումն է, ըստ որի խաղաղությունը նվաճվում է ոչ թե խնդրելով, գերությամբ կամ ճահճացած, այլ պատերազմին պատրաստությամբ և միջոցով, որքան էլ այն հակասական թվա կամ հնչի. «Չգիտե՞ք, ում ինքներդ ձեզ որպես ծառա մատուցեք հնազանդության համար, նրա ծառան եք, ում հնազանդվում եք. եթե մեղքին`մահվան է տանում, եթե Աստծու հնազանդությանը` արդարության է տանում» (Հռոմ. 6:16) և «քանի որ մարդ ինչից հաղթվում է, նույնին էլ ծառայում է» (Բ Պետ. 2:19):

Շարունակելի…

Բագրատ Սրբազան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930