Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Բայբա Բրաժեին ՀՀ-ի ծաղիկների մի քանի խմբաքանակի՝ Լատվիա արտահանմանն աջակցության համար

Հունիս 10,2026 15:55 Share

Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ:

Բայբա Բրաժեն շնորհավորել է նախարար Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ՝ վերահաստատելով Հայաստանի և Լատվիայի միջև գործընկերության հետևողական զարգացման հարցում մեծ պատրաստակամությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լատվիա երկկողմ փոխգործակցության հարցեր՝ շեշտելով առևտրի ընդլայնման ուղղությամբ իրականացվող կոնկրետ քայլերի կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանից ծաղիկների մի քանի խմբաքանակի՝ Լատվիա արտահանմանն աջակցության համար, ինչը յուրովի խթան կլինի երկու երկրների գործարար շրջանակների միջև հետագա կապերի սերտացման ու առևտրային նոր ուղղությունների զարգացման  համար։

Նախարարներն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին և առաջիկա շփումներին։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930