Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ընթացքում կփորձենք ոչ ֆորմալ քննարկումներ ունենալ ապագա կառավարության անդամների կամ ավելի լայն շրջանակի հետ»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 11,2026 11:47 Share

Կառավարության այսօրվա նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց կառավարության անդամներին՝ խորհրդարանական ընտրությունների անցկացման առիթով։

«Ուզում եմ ընդգծել, որ մեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է եւ պետության վերելքը, այն տրամաբանությամբ, որ պետությունը մարդու անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ապահովելու միջոց է։ Եվ մենք պետք է գործենք այդ տրամաբանությամբ։ Իհարկե, մենք արդեն կսկսենք կառավարության ծրագրի նախագծի մշակումները, որը նոր կառավարության ձեւավորումից հետո պետք է հաստատվի Ազգային ժողովում։ Այս ընթացքում կփորձենք ոչ ֆորմալ քննարկումներ ունենալ կառավարության եւ ապագա կառավարության անդամների կամ ավելի լայն շրջանակի հետ, որպեսզի մեր անելիքները, ռազմավարություններն իրականացնենք եւ պլանավորենք։ Հիմնական տրամաբանությունն ակնհայտորեն լինելու է շարունակականությունը մեր գործողությունների եւ անելիքների»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա նաեւ նշեց, որ նոր գաղափար է առաջարկում՝ ի տարբերություն նախորդ ծրագրերի՝ կառավարության այս ծրագրում ունենալ առաջնահերթությունների հստակ ցանկ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930