Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. «Արոմա դել վինո» պանրի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Հունիս 12,2026 15:07 Share

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊ ընկերությանը պատկանող պանրի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։

Այսպես՝ փորձաքննության ներկայացված Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի նմուշը «աղիքային ցուպիկների խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության եխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի այդ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
Ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համ ապատասխանեցնելու համար:

Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930