Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հունիս 15,2026 12:20 Share

Ermenihaber. Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որի երկիրը որպես միջնորդ էր հանդես գալիս Միացյալ Նահանգների և Իրանի միջև խաղաղության բանակցություններում, հայտարարել է, որ կողմերը հունիսի 19-ին համաձայնագիր կստորագրեն Շվեյցարիայում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցցանցում կատարած գրառմամբ ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ այն գնահատելով որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից կարևոր զարգացում։

«ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը համարում եմ մեր տարածաշրջանում խաղաղության և բարօրության հաստատման ուղղությամբ կարևոր քայլ և այն ողջունում եմ գոհունակությամբ»,- նշել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ այս համաձայնությունը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորմանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ մինչև համաձայնագրի պաշտոնական ստորագրումը անհրաժեշտ է զերծ մնալ լարվածությունը սրող հայտարարություններից, սադրանքներից և գործողություններից, ինչպես նաև զգոն լինել հնարավոր խափանման փորձերի նկատմամբ։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պակիստանին՝ միջնորդական ջանքերի համար, ինչպես նաև բարձր է գնահատել Կատարի և Սաուդյան Արաբիայի դիվանագիտական աջակցությունը գործընթացին։

«Թուրքիան շարունակելու է աջակցել տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարօրության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին և նպաստել դիվանագիտության ու միջազգային իրավունքի հիման վրա կայուն լուծումների ձևավորմանը»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930