Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ի խնդրահարույց որոշման մասին այսօր չէինք խոսի, եթե նախորդած շաբաթների անգործությունը չլիներ. Գայանե Աբրահամյան

Հունիս 15,2026 13:38 Share

ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ԿԸՀ-ի խնդրահարույց որոշման մասին այսօր չէինք խոսի, եթե նախորդած շաբաթների անգործությունը չլիներ, եթե ԿԸՀ-ն իր գործառույթները ողջ ծավալով իրականացներ։

Բազմաթիվ փաստեր կային Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ընտրակաշառքի բաժանման, որն իրականում շատ ավելի լուրջ ազդեցություն է ունեցել ընտրությունների վերջնարդյունքի խեղման վրա, բայց այդ մասով որոշում կայացնելը այնքան ձգեցին, որ հասան նման` օրինականության հետ լուրջ խնդիր ունեցող որոշման։

Սա գրեթե նույնն է, ինչ 2018-ից չարված իրավական ու քաղաքական գնահատականը, երբ այնքան ուշացավ քրեօլիգարխիկ համակարգի տարբեր դերակատարների պատիժը, որ նրանք այսօր վերաօծվեցին որպես քաղաքական գործիչներ ու որեւէ իրավական պատժի գործընթացն այլեւս որակում են քաղաքական, եւ որքան էլ համաձայն չենք այդ «քաղբանտարկյալների» նոր տեսակի ու այդ որակման հետ, սա է իրողությունը։

Ուշացած արդարադատության հետեւանքները բոլորս ենք կրում, ցավոք ((

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930