Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ դիտորդ»-ը Նուբարաշենի 10/51, Աբովյան գյուղի 12/13, Ագարակի 35/65 տեղամասերի ընտրողներին կոչ է անում պաշտպանել իրենց ընտրական իրավունքը

Հունիս 18,2026 12:56 Share

«Անկախ դիտորդ» դաշինքը կոչ է անում Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 10/51, Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի 12/13, Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի 35/65 տեղամասերի ընտրողներին առանց վարանելու պաշտպանել իրենց ընտրական իրավունքը։

Անկախ դիտորդ դաշինքը, ելնելով ՀՀ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի, ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումների ուսումնասիրությունից, գտնում է, որ 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում հունիսի 7-ին Ընտրական օրենսգրքի կարգավորումներին համապատասխան քվեարկություն իրականացրած ընտրողների իրավունքները խախտված են։ Այդ տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացառել է իշխանություն ձևավորելուն մասնակցելու նրանց իրավունքը։

«Անկախ դիտորդ» դաշինք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930