«Կենտրոնական բանկը հետեւո՞ւմ է գնաճի տեմպերին։ Եթե հետեւում է, ապա ինչո՞վ է բացատրվում այն փաստը, որ դրամն արժեւորվում է, բայց գները դրամով թանկանում են։ Որտե՞ղ է այստեղ գաղտնիքը, սպեկուլյացիայի հե՞տ գործ ունենք, ի՞նչ խնդիր կա»,- ԱԺ նստաշրջանում ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանին հարցրեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նուրբեկյանն ասաց․ «Դուք ճիշտ եք, որ գնաճը բարձրացել է, բայց դրան պետք է նայենք համեմատական։ Այս պահի դրությամբ գնաճը 4,2 տոկոս է, բայց դուք հաշվի առեք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում նավթի գները կրկնապատկվել էին։ Այսօր միջազգային գնաճային միջավայրը շատ բարձր մակարդակի վրա է։ Եվ եթե դուք նայեք՝ աշխարհում գնաճն ինչքան է եղել, ես հավատացնում եմ, որ ՀՀ-ում գնաճը միջազգային համեմատականի տեսանկյունից բավականին կառավարելի միջակայքում է։ Եթե նայեք հարեւան երկրներում, կտեսնեք, որ Հայաստանի գնաճն ամենացածրն է։ Բայց հիմա պետք է տեսնենք, թե նավթի գների հետ ինչ կլինի եւ ներքին պահանջարկն ինչ կլինի»։
ԿԲ նախագահի տեղակալի խոսքով՝ գնաճը շատ արագ թիրախային իջեցնելը շատ ծախսատար կարող է լինել․ «ԿԲ-ն երբեք շատ կարճ ժամանակահատվածում գնաճը ներքեւ իջեցնելու մասին չի մտածում, այլ ժամանակի մեջ է բաշխում՝ համապատասխան ռիսկերը գնահատելով»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































