Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն առաջարկում է «Քաղաքացու օրը» կոնկրետ օր նշել, քանի որ անդադար համընկնում է ապրիլի 24-ի հետ

Հունիս 17,2026 11:54 Share

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը փոփոխություններ է առաջարկում ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում։ Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ նստաշրջանում։

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել, որ «Քաղաքացու օրը» կոնկրետ օր նշվի։ Գեղամ Նազարյանի խոսքով՝ հիմնավորումն այն է, որ «Քաղաքացու օրն» անդադար համընկնում է ապրիլի 24-ի եւ մայիսի 1-ի հետ։ «Օրինակ՝ մյուսը համընկնում է ապրիլի 24-ի հետ»,- ասաց նա։ Կառավարության այս առաջարկությունն առաջինից երկրորդ ընթերցման փուլում լրամշակումների միջոցով կընդգրկվի նախագծում։

Գեղամ Նազարյանն առաջարկում է Կինոյի օրը նշել ոչ թե ապրիլի 16-ին, այլ ապրիլի 13-ին, այն պարզ պատճառով, որ իրականում «Նամուս» ֆիլը ցուցադրվել է ապրիլի 13-ին։ Նա նաեւ առաջարկում է օգոստոսի 11-ին նշել Նավասարդի օրը, բայց ոչ որպես հանգստյան օր, այլ աշխատանքային։

Առաջարկում է նաեւ մեր տոնացույցում հստակ սահմանել օրեր՝ մարզերի եւ Երեւանի օրերը նշելու օրեր։ Օրինակ՝ նրա խոսքով՝ Սյունիքի օրը պետք է նշել ամբողջ հանրապետությունում, քանի որ մարզերը միմյանց ճանաչելու խնդիր ունեն։

«Առաջարկում եմ մեռելոց օրերը նորից տոնացույցում նշել, որովհետեւ տոնացույցում նշենք, չնշենք, միեւնույն է, այդ օրերը նշվում են, եւ խառնաշփոթ է լինում։ Մինչեւ երկրորդ ընթերցում պետք է կարգավորենք նաեւ՝ դա կլինի աշխատանքային օր, թե ոչ աշխատանքային օր»,- ասաց Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարակից զեկուցող ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն ասաց, որ կառավարությունը առաջարկություններ է ներկայացրել, որոնք հեղինակը կներառի նախագծում։ «Այնպես որ, այս պահին կոչ եմ անում կողմ քվեարկել նախագծին»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930