Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն պետական մակարդակով ու միջազգային հարթակներում առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ օրակարգը, իսկ ՔՊ-ն դրան արձագանքելու փոխարեն փորձում է մոլորեցնել սեփական ժողովրդին». Մարիաննա Ղահրամանյան

Հունիս 18,2026 18:35 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է.

«Մինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին։

Նկարի մարդը Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովն է, ադրբեջանական պետական լրատվամիջոցը մեջբերում է նրա հայտարարությունն այսօր Օրդուբադում մեկնարկած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» 3-րդ կոնգրեսին։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ադրբեջանցի պաշտոնյան, որի հետ իբրև թե խաղաղություն կառուցելու պատրանքով ձեզ խաբում են, «իրենց նախնիների հող», «բնիկ տարածք» է անվանել, ասել է, որ «արևմտյան ադրբեջանցիները» պետք է «վերադառնան» այնտեղ։ Սա ընդամենը մեկ դրվագ է այսպես կոչված 300.000 ադրբեջանցիների «վերադարձի» օրակարգից։

Բաքուն պետական մակարդակով ու միջազգային հարթակներում առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ օրակարգը՝ փորձելով Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնել որպես «ադրբեջանական պատմական տարածք»։

Իսկ ՔՊ-ական իշխանությունը դրան արձագանքելու փոխարեն փորձում է մոլորեցնել սեփական ժողովրդին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930