Լրահոս
Օրվա լրահոսը

Աղիքային վարակներից խուսափելու համար hետևել սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման պարզ կանոնների. ՍԱՏՄ

Հունիս 19,2026 15:18 Share

Ամռանը, օդի բարձր ջերմաստիճանի և սննդամթերքի անվտանգության կանոնների խախտման գործոններով պայմանավորված, մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը։

Աղիքային վարակներից խուսափելու համար Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խորհուրդ են տալիս հետևել սննդի անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման որոշ պարզ կանոնների՝ այդպիսով նվազագույնի հասցնելով աղիքային վարակիչ հիվանդությունների սեզոնային բռնկումները։

Աղիքային վարակների բռնկման հիմնական պատճառներն են՝ սննդամթերքի պատրաստման տեխնոլոգիական կանոն երի խախտումը, մթերքների ոչ ճիշտ պահպանումը, պիտանիության ժամկետների անտեսումը, սնունդ պատրաստելիս և օգտագործելիս անձնական հիգիենայի կանոնների խախտումը։

Աղիքային վարակների հիմնական ախտանիշներն են՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, որովայնային ցավը, փորլուծությունը, սրտխառնոցը, փսխումը, թուլությունը։

Աղիքային վարակների կանխարգելման հիմնական կանոններն են՝ խմել միայն եռացրած կամ շշալցված ջուր, մանրակրկիտ լվանալ բանջարեղենը, մրգերն ու կանաչեղենը, ապահովել մսի, թռչնամսի, ձվի և ձկան բավարար ջերմային մշակումը, հում մթերքները պահել պատրաստի սննդից առանձին՝ օգտագործելով տարբեր դարակներ և կտրատելու համար նախատեսված տարբեր տախտակներ, չգնել սննդամթերք փողոցներից և ոչ արտոնված վաճառքի վայրերից, պարբերաբար լվանալ և ախտահան լ բնակելի տարածքների մակերեսները։

Անձնական հիգիենայի պահպանման հիմնական կանոններն են՝ լվանալ ձեռքերը ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո, զբոսանքից ու կենդանիների հետ շփումից հետո։

Սովորեցրեք ձեր երեխաներին ևս պահպանել հիգիենայի այս պարզ կանոնները։

Բնության գրկում հանգստի ընթացքում ևս հորդորում ենք խստորեն պահպանել սննդի անվտանգության կանոնները. նախ ձեռքերը, այնուհետ սնունդը հոսող ջրի տակ լավ լվանալով, որևէ բան պատրաստելիս հնարավորինս զերծ մնալով երկրորդային աղտոտումից, շուտ փչացող սնունդը պահելով միայն սառնարանում, դուք կխուսափեք աղիքային վարակիչ հիվանդությունների սեզոնային բռնկումներից։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930