«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Անուշ Միրզոյանը գրում է.
«Թե ինչպես ստացվեց, որ անգամ Սյունիքում Փաշինյանը ձայներ հավաքեց. գործընթացը բաժանենք երեք մասի։
‼️1. Նախընտրական փուլ
Ա. Բոլորս տեսել ենք, որ Փաշինյանի քարոզարշավն ընթացել է հիստերիկ կերպով՝ առերևույթ ատելության խոսքի տարածմամբ, փորձելով միջամտել ընտրողի կամքին։ Իրեն կինոյի տղայի տեղ դրած Փաշինյանն աջ ու ձախ սպառնում էր մարդկանց պատերազմով, ժողովրդի վրա մատ ճոճում։
Կարդացեք նաև
Բ. Քարոզարշավի մասնակիցները նաև պետական աշխատողներ էին. մարզի դպրոցի, մանկապարտեզի աշխատակիցներից էին ներկայանում հանդիպմանը։
Գ. Քաղաքացիներն ահազանգում էին, որ ընտրություններից առաջ պետական կամ մասամբ պետական կառույցների աշխատակիցներին «թեթև» զգուշացնում էին, որ քաղաքական ակտիվության, Նիկոլ Փաշինյանին չընտրելու դեպքում հնարավոր է զրկվեն բարձր վարձատրվող աշխատանքից, իսկ հազարավոր մարդիկ վարկերի տակ ճռռում են, բնականաբար, իրենց օդ ու ջրի պես պետք է այդ բարձր աշխատավարձով աշխատանքը։
Դ. Ընտրությունից առաջ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատու անձանց են կալանավորել, անգամ պատգամավորի թեկնածուների։ Այդպիսով՝ մարդկանց փորձել են հետ պահել նախընտրական ու հետագա գործընթացներից։
Ե. Ինչպես ասում է մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ ընտրակաշառք բաժանելը Նիկոլ Փաշինյանի գործիքն էր, նա ընտրակաշառք էր բաժանում պետական բյուջեի հաշվին։ Ի՞նչ կաներ Փաշինյանը, եթե չլինեին այդ նախընտրական նվերները՝ թոշակները, առողջական ապահովագրությունը, անհուսալի վարկերի ներումը և այլն։
Զ. Քաղաքացիներն ահազանգում էին նաև, որ ՔՊ-ականները ձայն էին մուրում աշխատանքի տեղավորման դիմաց։
‼️2․ Բուն ընտրություններ
Ա․ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններում շուրջ 100 000 ընտրողի տվյալներ չեն ճանաչվել անձնագրային տվյալներ կարդացող սարքի միջոցով։ Դրանք մուտք են արվել ձեռքով։ Իսկ կա՞ համոզվածություն, որ այդ նույն մարդկանց որոշ մասը չի քվեարկել տարբեր ընտրատեղամասերում՝ ուրիշ մարդկանց անվան տակ, քանի որ նրանք նույնականացված չեն եղել համակարգի կողմից։
Բ․ Նույնը վերաբերում է, օրինակ, զինծառայողների քվեարկությանը, որոնց ընտրությունների ցուցակները փակ են։ Այս առումով ստացվում է, որ 100 000 քվեի մասով կան կասկածներ։ Հենց այդ 100 000 քվեններն են, որ այս ընտրություններում բերել են 49%։ Եթե չլինեին այդ 100 000 կասկածելի քվեները, առնվազն լինելու էր երկրորդ փուլ կամ անգամ՝ ընդդիմության հաղթանակ։
Գ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր հաղթանակի մասին, երբ ընդամենը 10% քվեաթերթիկների հաշվարկ էր ընթանում։
Դ․ Ընտրությունների ժամանակ՝ բազմաթիվ ու բազմազան այլ խախտումներ․ ուղղորդման, բաց քվեարկության, ՔՊ քարոզչանյութով քվեարկության շատ դեպքեր։ Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները ընտրացուցակում հայտնաբերել են իրենց տանը գրանցված անծանոթների, եղել են դեպքեր, երբ ՔՊ վստահված անձինք մոտ են կանգնած եղել քվեախցերին, եղել են դեպքեր, երբ քաղաքացու փոխարեն արդեն ստորագրված էր, երբ մոտեցել է քվեարկելու, և այսպես շարունակ։
‼️3․ Հետընտրական փուլ
Նիկոլ Փաշինյանն ու իր օգնական Վահագն Հովակիմյանը առերևույթ գողացան շուրջ 60 000 քաղաքացու ձայն, բայց յուրաքանչյուր քվե պատկանում է քաղաքացուն և պետք է արտացոլվի վերջնական արդյունքներում։
Նիկոլ Փաշինյանը, երբ տեսավ, որ վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս անցնում է Ազգային ժողով, հրամայեց մի բան անել և չթողնել, որ դա տեղի ունենա։
Վահագն Հովակիմյանը վերցրեց ու չեղյալ հայտարարեց մի քանի տեղամասի ընտրությունները։ Այս դեպքում օրենքը պահանջում է, որ լինի վերաքվեարկություն։ Անգամ կա Վարչական դատարանի որոշում, որ այդ ընտրատեղամասերում պետք է լինի վերաքվեարկություն։
Փաստացի նրանք չիրականացրին դատարանի պահանջը և չնշանակեցին վերաքվեարկություն, որովհետև վախենում են, որ եթե լինի քվեարկություն՝ ԲՀԿ-ն ավելի շատ ձայն կհավաքի և նորից կանցնի ԱԺ։
‼️Սիրելի հայրենակիցներ, մենք դիմել ենք Սահմանադրական դատարան՝ հունիսի 7-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով։ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի դիմումները։ Գործի քննությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին։
Ի վերջո՝ ՍԴ-ն ունի հնարավորություն ապացուցելու, որ ԿԸՀ-ի նման չի հանդիսանում ՔՊ-ի մասնաճյուղ, այլ գործում է՝ ելնելով հայ ժողովրդի շահերից։
‼️Սիրելի հայրենակիցներ, իմացե՛ք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է։ Նա չի հաղթել ընտրություններում։


















































