Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ ժողովրդի իրական կամքը». Արթուր Միքայելյան

Հունիս 23,2026 19:45 Share

Գերմանական «Berliner Zeitung» պարբերականում հրապարակված իր հեղինակային հոդվածում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը հիմնավոր կասկածի տակ է դնում 2026թ. հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը, քանի որ ընտրական գործընթացն անցել է համակարգային ճնշումների և անհավասար պայմանների ներքո։

Հոդվածի առանցքային կետերն են.

Վախի մթնոլորտ և քաղաքական հետապնդումներ. Քվեարկությունից ամիսներ առաջ հարյուրավոր ընդդիմադիրների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, իսկ կուսակցական տասնյակ անդամներ, ակտիվիստներ ու շտաբների համակարգողներ ձերբակալվել են հենց ընտրությունների նախաշեմին։

Այս ամենը, որն ուղղորդվել է նաև ապօրինի խուզարկություններով և այլ գործողություններով, սաստկացել է ընտրություններին նախորդող օրերին և ընտրության օրը։ Սա քաղաքացիների մեջ սերմանել է համոզմունք, որ ընդդիմադիր լինելը հղի է անձնական ռիսկերով։

Առաջնորդի մեկուսացում. «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, ապօրինի անազատության մեջ լինելու պատճառով, զրկված է եղել ընտրարշավին մասնակցելու և ընտրողների հետ շփվելու հնարավորությունից, ինչը կոպտորեն խախտել է մրցակցային հավասարությունը։

Վարչական ռեսուրս և մանիպուլյացիաներ. Իշխանությունները չարաշահել են պետական ապարատը՝ օգտագործելով գաղտնալսված հեռախոսազրույցների կտրտված և մոնտաժված հատվածներ ընդդիմությանը վարկաբեկելու համար։ Մասնավորապես, պետական և համայնքային հիմնարկների աշխատակիցները ուղղակիորեն ներգրավվել են քաղաքական գործընթացներում։ Բացի այդ, կառավարությունը հենց ընտրությունների նախաշեմին իրականացրել է սոցիալական և ֆինանսական աջակցության ծրագրեր, որոնք ընտրողների կողմից ընկալվել են որպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ուղղված քարոզչական աջակցություն: Մեդիա դաշտում տիրել է ակնհայտ անհավասարություն, իսկ պետական միջոցները ծառայեցվել են իշխող ուժի քարոզչությանը։

Խախտումներ քվեարկության օրը. Արձանագրվել են իրավապահների և վարչական մարմինների կողմից անօրինական միջամտության դեպքեր և զինվորների կողմից արդեն իսկ լրացված քվեաթերթիկների կիրառում։ Երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները չեղարկվել են և վերաքվեարկություն չի նշանակվել, ինչի պատճառով մեկ այլ ընդդիմադիր ուժի չի բավականացրել ընդամենը 0,002%՝ խորհրդարան անցնելու համար։

Օբյեկտիվություն. Բանն այն է, որ առանց վարչական ճնշումների, պետական ինստիտուտների միջամտության և անհավասար մրցակցային պայմանների, քաղաքական ուժերի հարաբերակցությունը լիովին այլ պատկեր կունենար։ Պաշտոնական թվերը պարզապես չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքն ու ուժերի փաստացի դասավորվածությունը:

Հեղինակի խոսքով` ժողովրդավարությունը միայն քվեատուփը չէ, այլ առաջին հերթին հավասար հնարավորություններն ու ինստիտուցիոնալ չեզոքությունը, որոնք այս ընտրություններում լրջորեն վնասվել են։

«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում։

https://www.facebook.com/story.php?story_fbid=37468691782718093&id=100000122238412&mibextid=wwXIfr&rdid=Yf1ixWkrV2WGiq0E#

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930