«ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերով մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե ինչպես են առավոտյան ձերբակալել ամուսնուն: «Առավոտյան 7:15-ին, մոտավորապես այդ ժամերին, մեր մոտ եկել է ոստիկանությունից և քննչականից մոտավորապես յոթ-ութ հոգի: Մենք բոլորս քնած էինք՝ մենք էլ, երեխաներն էլ: Սկզբից մեր բնակարանը խուզարկել են, ոչինչ չեն գտել արդյունքում, հեռախոսն են Ավետիքի առգրավել, հետո Ավետիքին ձերբակալել են: Եկել էին փաստաթղթերով, այսինքն՝ պատրաստվել էին, եկել էին նախօրոք, որպեսզի ձերբակալեին։
Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է, բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում հիմա ընդդիմադիր դաշտում: Եվ ես կարծում եմ, որ սա տեղի է ունենում այն նպատակով, որպեսզի մոտակա ժամանակ, երբ Սահմանադրական դատարանը քննելու է ընտրությունների հետ կապված ընդդիմադիր ուժերի դիմումները, Ավետիքին այդ ընթացքում մեկուսացնեն: Այսօր հիմա այլ տեղեկություն չունենք, սպասում ենք մեղադրանքի մանրամասներին»,- նշել է Անահիտ Ադամյանը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Անահիտ Ադամյանի ֆեյսբուքյան էջից


















































