Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ մեր աշխարհը կանգնած է երկու ճգնաժամի առաջ. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ

Հունիս 24,2026 14:08 Share

Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթվա շրջանակում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հունիսի 23-ի հատուկ ելույթում, մասնավորապես, նշել է․

«Ճգնաժամը պարզություն է բերում։

Եվ այստեղ՝ Լոնդոնում՝ Դիքենսի քաղաքում, ակնհայտ է, որ մեր աշխարհը կանգնած է երկու ճգնաժամի առաջ։

Կլիմայական ճգնաժամ, որը մեզ տանում է դեպի ավելի բարձր ջերմաստիճաններ և մոտեցնում աղետալի շրջադարձային կետերին։

Եվ էներգետիկ ճգնաժամ, որը բացահայտում է ածխաջրածիններից կախված աշխարհի խոցելիությունն ու սխալ հաշվարկը։

Առաջին հայացքից այս ճգնաժամերը կարող են առանձին թվալ։

Սակայն դրանք ունեն նույն կործանարար աղբյուրը՝ հանածո վառելիքը։

Եվ պահանջում են նույն լուծումը․

Արագ և արդար անցում դեպի մաքուր էներգիա, ինչպես նաև հարմարվողականության, դիմակայունության և կլիմայական արդարության զգալի խթանում նրանց համար, ովքեր արդեն բախվում են կլիմայական վնասների»:

ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930