Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իշխանյան. «Յուրաքանչյուր ձերբակալություն, ավելի ճիշտ՝ առեւանգում պետք է բարձրացնի մեր ոգին»

Հունիս 24,2026 15:25 Share

«Նորից «լուսապայծառ» առավոտ է բացվել Երեւանի գլխին, նորից ռասիստներն են տիրել Հայաստանի իշխանական լծակներին եւ իրականացնում են իրենց ահաբեկչական գործողությունները; Եվ արդեն կանխատեսելի ու հստակ է, թե ում եւ ինչի համար են բռնում»,-ասաց վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը՝ «Հայելի» ակումբում խոսելով այսօր վաղ առավոտյան «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին կալանավորման տանելու, իսկ երեկ՝ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի տունը խուզարկելու եւ ունեցվածքի վրա կալանք դնելու մասին։

«Ավետիք Չալաբյանը, Անդրանիկ Թեւանյանը, Ռուբեն Հակոբյանը, Ալեն Ղեւոնդյանը, Կարապետ Պողոսյանը, Ալիկ Ալեքսանյանը, Սամվել Կարապետյանը եւ բոլորը ընտրակեղծարարության բանտարկյալներ են։ Եվ հիմա, հետընտրական պրոցեսում արդեն սկսվում է հանձնման, հերթական դավաճանության պրոցեսը հայ ժողովրդի գլխին՝ Սահմանադրության փոփոխություն, Տիգրանաշենի հանձնում… Սյունիքից էլ շատ վատ լուրեր կան։

Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է մեր բոլոր խմբերը հասկանան, որ սա տեղի է ունենում ջլատման, վախ սփռելու եւ պայքարի ոգին նսեմացնելու համար։ Իհարկե, եթե թշնամին մի բան է անում, մենք պետք է անենք լրիվ հակառակը։ Յուրաքանչյուր ձերբակալություն, ավելի ճիշտ՝ առեւանգում պետք է բարձրացնի մեր ոգին եւ պետք է ավելի շատ տենչանք ազատվել այս ահաբեկչական, ընտրակեղծարար, սահմանադրախախտ եւ ռասիստ խունտայից։

Հիմա ճիշտ կլինի, որ բոլոր խմբերը զբաղվեն սահմանադրության իբրեւ թե հանրաքվեն տապալելով, որովհետեւ մեկը, որ սահմանադրությունը ոտնահարել է 44 անգամ, իրավունք չունի որեւէ ձեւով սահմանադրության հանրաքվե իրականացնելու։ Եվ դա պետք է ոչ միայն «Ոչ»-ի պայքար լինի, այլեւ հեղափոխության։

Հիշեցնեմ, որ Ավետիք Չալաբյանին այս ահաբեկչական մաֆիոզները կյանի մի քանի ամսից զրկել են նաեւ «Դիմադրության շարժման» ժամանակ առեւանգելով։ Եվ մի քանի ամիս ազատազրկել են։ Սակայն, ի վերջո, Ավետիք Չալաբյանը արդարացվեց։ Այսինքն, նա իր կյանքի այդ մի քանի ամիսներին անազատության մեջ էր ապօրինի։ Մենք հիմա ապրում ենք կյանքի մի ժամանակաշրջանում, երբ անմեղ մարդիկ իրենց կյանքի ամիսներից զրկվում են։ Ավետիք Չալաբյանին փաստացի նորից իր կյանքի որոշակի հատվածից ապօրինի զրկելու են։

Բացարձակ էական չի, թե այս հակասահմանադրիչները, ընտրակեղծարարները ինչ հիմնավորումներ են բերելու։ Փաստն այն է, որ ոչ ոք դեռ պատասխան չի տվել անմեղ մարդկանց կյանքի ամիսները խլելու համար»,-ասաց Հովհաննես Իշխանյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930