Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղերքը պինդ են, Ավետիքը՝ պինդ է, Ավետիքը գիտի՝ ինչի համար է պայքարում»․ Ցոլակ Ակոպյան

Հունիս 24,2026 16:32 Share

ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու համար նաև փողոցային պայքարն է օրինական, սահմանադրական․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ցոլակ Ակոպյանը։

«Ինչպես իրենք 2018 թվականին իրականացրեցին, նույնն էլ մեր քաղաքացիներն իրավունք ունեն՝ դուրս գալ փողոց, պայքարել անարդարության դեմ։ Որովհետև մենք տեսնում ենք, որ ընտրության միջոցով իշխանություն չի փոխվում։ Ի՞նչ պիտի անի ժողովուրդը։ Դրա հաջորդ քայլը՝ փողոց դուրս գալ և փորձել փողոցում իրավունքները պաշտպանել»,- հավելեց նա։

Նաև վերջին օրերի ձերբակալություններն ու կալանավորումները ապօրինի որակելով՝ բանախոսն ասաց․ «Չնայած՝ տղերքը պինդ են, Ավետիքը՝ պինդ է, Ավետիքը գիտի՝ ինչի համար է պայքարում»։

Նա կոչ է անում հասարակությանը՝ սթափվել, ոտքի կանգնել և վերցնել իշխանությունը, որն իրեն է պատկանում։

Միաժամանակ, ժողովրդի դժգոհությունները գեներացնելը և հավաքական բողոք դարձնելը նա համարում է քաղաքական ուժերի խնդիրը։ Նման ներուժ տեսնում է։

Մանրամասները՝ տեսանյութում

Ավետիք Չալաբյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ)։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այժմ քննվում է Ավետիք Չալաբյանի կալանքի հարցը։ Նախագահողն է դատավոր Ջոն Հայրապետյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930