Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը. ՀՀ ներկայացուցիչների արդյունքները

Հունիս 25,2026 12:24 Share

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է երկու խաղափուլ:

9 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում վարպետության թեկնածու Արտեմ Մամիկոնյանը ունի 7 միավոր և կիսում է 2-6-րդ հորիզոնականները: Նույն տարիքային խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 6.5 միավոր և կիսում է 7-րդ հորիզոնականը:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը ունի 6.5 միավոր և կիսում է 7-10-րդ հորիզոնականները: Նույն տարիքային խմբում միջազգային վարպետներ Բենիկ Ագասարովը և Վահե Սուքիասյանը ունեն 6 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը՝ 5.5 միավոր:

Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը ունի 6 միավոր և կիսում է 11-17-րդ հորիզոնականները:

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Տիգրան Սողոմոնյանը ունի 5.5 միավոր:

Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը ունի 5 միավոր: Նույն տարիքային խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 4.5 միավոր:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Անգելինա Միրաքյանը ունի 5 միավոր: Նույն տարիքային խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 4.5 միավոր:

10-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 25-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Հայաստանի շախմատի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930