Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Հայաստանի շարունակական աջակցությունը կրթությանն ու խաղաղությանն ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերին

Հունիս 25,2026 14:22 Share

Հունիսի 24-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի աշխատակազմի ղեկավար Դով Լինչի հետ:

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական և գործնական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ:

Մտքեր են փոխանակվել այս տարի Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ նախաձեռնությունների իրականացման և համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Այս համատեքստում կարևորվել է թեմատիկ միջոցառումներին, մասնավորապես` «Կրթության օր» թեմատիկ օրվան, ՅՈւՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաև կենսաբազմազանության կրթության վերաբերյալ Գլոբալ գործողությունների ծրագրի ընդունումը և մեկնարկը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է COP17-ի շրջանակներում նախատեսված Առաջնորդների գագաթնաժողովին և Բարձրաստիճան նախարարական հատվածին բարձր մակարդակի մասնակցության կարևորությունը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Հայաստանի շարունակական աջակցությունը կրթությանն ու խաղաղությանն ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերին` այս համատեքստում ներկայացնելով Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ ԳԱ կողմից միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930