Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԵԴ-ն արձանագրում է, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է գործել, ինչո՞ւ եք դուք հավասարության նշան դնում»․ «Առավոտ»-ի հարցը Նիկոլ Փաշինյանին

Հունիս 25,2026 14:53 Share

Այսօր «Առավոտը» հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ հայ մայոր Հայկ Թորոյանի գործով կայացրած վճռի եւ Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունների մասին։

Եվրոպական դատարանն այս վճռով Ադրբեջանին մեղավոր է ճանաչում պատերազմական ծանր հանցագործություններ գործելու համար։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, թե Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հարցը չի բարձրաձայնի միջազգային հարթակներում։ Ավելին, Փաշինյանը հավասարության նշան էր դրել ադրբեջանցիների ու հայերի միջեւ՝ ասելով․ «Ինքս ինձ համար պինդ որոշել եմ, որ այդ թեմաներին ես անդրադառնալու եմ մաքսիմալ շիտակությամբ։ Այդ ամենը երկսայրի սուր է, եւ մենք չպետք է մոռանանք Նոր Կտակարանի ուղերձը՝ ինչ դատով դատվենք, նույն դատով դատվելու ենք, ինչ չափով չափենք, նույն չափով չափվելու ենք»։

Մեր հարցին՝ այն պայմաններում, երբ միջազգային դատական ատյանը հստակ արձանագրում է, որ հանցագործն Ադրբեջանն է, Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է հավասարության նշան դնում կողմերի միջեւ, նա պատասխանեց․ «Ես Հայաստանի եւ Ադրբեջանի գործողությունների միջեւ երբեք հավասարության նշան չեմ դրել, դա արել է կալուգացի օլիգարխը, երբ պատերազմի ժամանակ կոչով էր հանդես գալիս Հայաստանին եւ Ադրբեջանին՝ մեզ ու Ադրբեջանին դնելով նույն տրամաբանության մեջ։ Ինչ վերաբերում է իմ ասածին՝ իմ ասածն այն է, որ խաղաղությունը հաստատված է, եւ խաղաղության նկատմամբ պետք է հոգ տանել, հակառակ դեպքում՝ այդ խաղաղությունը շատ հեշտությամբ կարող է ջախջախվել եւ վերացվել, որի արդյունքում մենք կունենանք այլ բազմաթիվ դեպքեր, ենթադրում եմ՝ Ադրբեջանն էլ կունենա, որ հետո ստիպված կլինենք միջազգային ատյաններում հետամուտ լինել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմը չի արձագանքել ՄԻԵԴ այս վճռին, Փաշինյանը պատասխանեց․ «Միջազգային իրավական ինստիտուտներն աշխատում են, դա նորմալ գործընթաց է, որը պետք է տեղի ունենա, եւ դա մի գործընթաց է, որը մեր գնահատականը չի փոխում»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930