Լրահոս
Օրվա լրահոսը

45 օր հացադուլ. կյանքին սպառնացող վիճակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

Հունիս 26,2026 14:55 Share

2026թ․-ի հունիսի 24-ին Դիտորդների խումբը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրել է, որ այնտեղ պահվող անձը արդեն 45 օր գտնվում է հացադուլի մեջ։ Խումբը տեսակցել էր նրա հետ դեռևս ՔԿՀ կատարած նախորդ այցելության ժամանակ, երբ անձը գտնվում էր անմխիթար խցային պայմաններում։

Խմբի կողմից հարցը բարձրաձայնելուց հետո ազատազրկված անձին տեղափոխել են այլ՝ առավել բարվոք խուց, սակայն նրա առողջական վիճակը շարունակում է կտրուկ վատթարանալ՝ առաջացնելով լուրջ մտահոգություններ կյանքի և առողջության իրավունքի պաշտպանության տեսանկյունից։

Ազատությունից զրկված անձի մոտ արձանագրվում է քաշի զգալի կորուստ, ընդհանուր ֆիզիկական հյուծվածություն, ինչպես նաև նյարդաբանական ախտանշաններ։ Նկատվում են գիտակցության ժամանակավոր կորուստներ, հիշողության խանգարումներ, ժամանակային և իրադարձային դրվագների շփոթում։ Իր իսկ վկայությամբ՝ վերջին օրերին նա խցում ուշագնաց է եղել և ընկել։
Բժշկական տեսանկյունից 45-օրյա հացադուլը համարվում է ծայրահեղ վտանգավոր փուլ, երբ օրգանիզմում կարող են զարգանալ անդառնալի փոփոխություններ։ Հանդիպման ընթացքում Խմբի անդամներն արդեն նկատել են հիշողության հետ կապված խնդիրներ, անհավասարակշռություն։

Անկախ հացադուլի պատճառներից՝ պետությունը շարունակում է կրել ազատությունից զրկված անձի կյանքի և առողջության պաշտպանության պոզիտիվ պարտավորությունը։ Նման իրավիճակում անհրաժեշտ է ապահովել անհապաղ, արդյունավետ և անկախ բժշկական վերահսկողություն, ինչպես նաև ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու առողջական վիճակի հետագա վատթարացումը և հնարավոր անդառնալի հետևանքները։

Prison Monitoring Group

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930