Sputnik Armenia. ԵԱՏՄ-ի մասին իր վերջին ասածներով Փաշինյանը խոսակցությունը շեղում է դեպի դեմագոգիա, ինչպես որ արեց ՀԱՊԿ-ին իր մասնակցության «սառեցման» դեպքում. հայտարարել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունների հայտարարություններից ստացվում է, որ ԵԱՏՄ – ին մասնակցությունն այժմ Երևանի համար միայն ժամանակավոր միջոց է ԵՄ-ին անդամակցությանը նախապատրաստվելու համար:
«Հայաստանի վարքագիծը չի կարող համարվել ԵԱՏՄ-ին բարեխիղճ անդամակցություն։ Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ պատասխանի իր ռազմավարական ընտրության մասին հարցին», նշել է նա։


















































