Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պատրաստ ենք բոլոր զարգացումներին, ՀՀ պատմության մեջ աննախադեպ իրավիճակում ենք»․ Գոհար Մելոյան

Հունիս 26,2026 18:06 Share

«ՀՀ ողջ պատմության ընթացքում աննախադեպ իրավիճակում ենք, որովհետեւ ընտրության մասնակից այս քանակի ուժեր երբեք դիմում չէին ներկայացրել Սահմանադրական դատարան», – ՍԴ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանը։ Նա ասաց, որ բոլոր ուժերն էլ դիմել են ընտրության արդյունքներն անվավեր ճանչելու հիմքով։

«Մասնավորապես, մենք օգտվել ենք անվավերության բոլոր երեք հիմքերից էլ։ Ցավոք սրտի, մեր երկրում սահմանադրական մշակույթը կաղում է, կա Սահմանադրություն, կաղում է սահմանադրականությունը։ Եվ ես լիահույս եմ, որ բարձր դատարանը, այնուամենայնիվ, իր անվանը հավատարիմ մնալով՝ կկաշկանդվի այն փաստարկներով, որոնք այս քաղաքական ուժերը հենց հիմա ներկայացնում են։ Իսկ հավատացեք, քաղաքական ուժերի կողմից ներկայացվող փաստարկներն այնպիսի մասշտաբի են, որ լիովին հիմնավորում են, որ չէր կարող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շրջանի եւ բուն քվեարկության օրվա գործունեությունը հետեւանքներ չթողնել այն արդյունքների վրա, որին ականատես եղանք», – հավելեց Մելոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին, թե ՍԴ-ն ընտրության արդյունքն անվավեր ճանաչի, «Ուժեղ Հայաստան» դաշինքը պատրա՞ստ է նոր ընտրությունների, Գոհար Մելոյանը պատասխանեց․ «Եթե մենք պատրաստ չլինեինք, արդյոք մենք անվավերության դիմում կներկայացնեի՞նք։ Բնականաբար, եթե մենք այս ընտրական գործընթացի լեգիտիմությունը վիճարկում ենք, եթե փաստարկներ ենք ներկայացնում, որ միջամտություններ են եղել, որոնք էական ազդեցություն են ունեցել վերջնական արդյունքի վրա, բնականաբար, մենք պատրաստ ենք բոլոր զարգացումներին, առավելապես, անվավերության հիմքով զարգացումներին»։

Ամբողջական տեսանյութը՝

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930